Գրող Վահրամ Սահակյանի ծեծի գործը տարօրինակ զարգացումներ է ստանում

Տարօրինակ զարգացումներ է ստանում Վահրամ Սահակյանի ծեծի գործը: Սկզբում լուսանկար հայտնվեց մակագրությամբ, որ Վահրամին դաժան ծեծել են, ապա Վահրամն անձամբ հաստատեց լուրն ու ասաց, որ դիմել է Ոստիկանություն այդ առթիվ: Հավելեց, որ զբաղվում են արդեն: Ապա լրագրողի հարցին, թե Ոստիկանությունում ինչ նորություն կա Վահրամի թեմայով, ասեցին, որ մանրամասները հետո կհաղորդեն: Հիմա էլ համացնցում Ոստիկանության հերքումն է տարածվում, թե իբր նման հաղորդագրություն իրենք չենք ստացել, տարածված տեղեկությունն էլ չի համապասխանում իրականությանը:
Վահրամ Սահակյանը ծեծի չի ենթարկվել և ծեծի մասին հայտարարությամբ ոստիկանություն չի դիմել: Այս մասին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վահրամ Սահակյանի բնակության վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ Վահրամ Սահակյանը ծեծի չի ենթարկվել:
Դե եթե հաղորդագրություն չկար, էլ ի՞նչ մանրամասներ էին պատրաստվում հաղորդել: Մի խոսքով տարօրինակ է, թե այն որ ծեծելուց հետո Վահրամին նկարել են ու նկարը տարածել, թե այն որ ծեծված Վահրամը հիվանդանոց չի գնացել, թե այն, որ Ոստիկանությունը տեղյակ չի գործից:
Նշենք, որ այսօր Blognews.am կայքում տեղադրված էր Վահրամ Սահակյանի կամ նրան շատ նման ինչ-որ մեկի արյունաշաղախ նկարը՝ բռնության ակնհայտ հետքերով: Նույն կայքը տեղեկացրել էր, որ Վահրամ Սահակյանին դաժան ծեծի են ենթարկել ու փախել: Վահրամն իր հերթին կայքին հայտնել էր անտանելի գլխացավ ունի, չի կարողանում խոսել և դիմել եմ Ոստիկանություն ու գործը հետաքննում են:

Տեսանյութեր

Լրահոս