Բաժիններ՝

Ցանկանում են հայկական եկեղեցին վերականգնվի` զբոսաշրջության ակնկալիքով

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ վերականգնվելու է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի եկեղեցին, որը դարեր առաջ կառուցվել է տեղի հայերի կողմից:

Իրանի սահմանի մոտ գտնվող այդ եկեղեցին, չնայած դարերի ընթացքում կրած վնասներին, դեռ կանգուն է: Խոսքը նրա պատերի ու տանիքի մասին է: Եկեղեցու շրջակայքում բնակվող գյուղացիները հայտարարել են, թե իրենք ցանկանում են, որ եկեղեցին վերականգնվի:

Նրանք նշում են, որ ցայժմ միայն մեկ անգամ են զբոսաշրջիկներ ժամանել այստեղ՝ տեսնելու համար այդ եկեղեցին, մինչդեռ եթե այն լավ վերանորոգվի ու ճանաչում ստանա, ապա զբոսաշրջիկների թիվը բավական կավելանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031