Բաժիններ՝

Հռոմի Պապը կայցելի Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարան

Սեպտեմբերին ծրագրված լիբանանյան այցի շրջանակներում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կայցելի Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարան, հայտնում է արաբալեզու Khabararmani.com կայքը:
Այդ այցի ժամանակ կաթողիկ եկեղեցու առաջնորդը հանդիպումներ կունենա մեծ թվով հոգևորականների հետ՝ ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական: Ինչպես նաև՝ կհանդիպի Լիբանանի վարչապետի և նախագահի հետ:
Բենեդիկտոս 16-րդի այցը կեզրափակվի սեպտեմբերի 16-ին Բեյրութում, որտեղ նա խաղաղ համագոյակցության կոչ կանի իր ելույթում:
Լիբանանի հայ կաթոլիկ պատրիարքությունը հիմնվել է 1742-ին՝ հաստատվելով Լիբանան լեռան Զմմառ գյուղում. հետաքրքրական է, որ այն ժամանակ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքին նշանակել էր Հռոմի Բենեդիկտոս 14-րդ Պապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031