Մերկ հետույքով ադրբեջանցին՝ Ստամբուլում, Աթաթուրքի արձանի գլխին

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Հանրապետության հուշարձանի վրա հայտնված ազգությամբ ադրբեջանցի Մամադ Մամուդին, ով պարզվել է Իրանի քաղաքացի է, խիստ բարկացրել է հրապարակով անցնող քաղաքացիներին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մամադ Մամուդին ամբողջովին մերկ հայտնվել է հուշարձանի գլխին եւ ինչ որ բաներ բղավել։ Այդ ընթացքում հուշարձանի շուրջ հավաքված քաղաքացիները նրա վրա առարկաներ են նետել՝ պահանջելով իջնել։
Որոշ քաղաքացիներ փորձել են բարձրանալ եւ ծեծել Մամուդիին, սակայն դեպքի վայր հասած ոստիկանությունն անձամբ է իջեցրել եւ տեղափոխել նրան ոստիկանություն։ Սակայն քաղաքացիներին հաջողվել է բերման ենթարկելու ժամանակ մի քանի ապտակ հասցնել ադրբեջանցուն։
Ավելի ուշ պարզվել է, որ Մամուդին գտնվել է թմրանյութի ազդեցության տակ։

Տեսանյութեր

Լրահոս