Ռոմպոյը Բաքվում կրկնել է ռազմական ուժ չկիրառելու պահանջը

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով չի լուծվի. միայն բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը կարող է թույլ տալ ողջ տարածաշրջանին փոխել ստատուս քվոն` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագա: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշում ընդունեն` հիմնվելով մադրիդյան սկզբունքների վրա: Երկու երկրները պետք է լիովին կատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախագահների կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա:
Նա նաև ընդգծել է հրադադարի համաձայնագրին խստորեն հետևելու և զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը` կոչ անելով զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից ու հրապարակային հայտարարություններից:
«Լուծման հասնելու համար հարկավոր է փոխադարձ վստահություն ու հարգանք: Նույնը երեկ կրկնել եմ Երևանում»,- ասել է Ռոմպոյը: Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա գտնվել ասուլիսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031