
Հերթական գազի բալոնի պայթյունը բնակարանում

Այսօր՝ հուլիսի 5-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի 17 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նշված վայր են մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարների երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված շենքի 24-րդ բնակարանում 3 կգ-անոց բալոնից գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:
Այս պահին դեպքի վայր են ժամանել փրկարարներ և 1-03 շտապ բուժօգնության աշխատակիցները: Նրանք վերը նշված բնակարանի բնակիչ Անահիտ Սարգսյանին օգնություն են ցուցաբերել: Նա ձեռքի մասում այրվածքներ է ստացել:
Այնուամենայնիվ շտապբուժօգնության աշխատակիցը հայտնել է, որ առաջին բուժօգնությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն թերևս չլինի:
Մի քանի օր առաջ նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել նաև Չարենցի փողոցի տներից մեկում, որտեղի վարձով ապրող բնակիչները այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: