
Գարո Ղազարյանը՝ Գլենդելի քաղծառայության հանձնաժողովի փոխնախագահ

Գարո Ղազարյան, որը Փաստաբանների հայկական ասոցացիայի կառավարիչների խորհրդի ղեկավարն է, Գլենդելի քաղաքացիական ծառայության հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ամերիկահայերի “Ասպարեզ” օրաթերթը:
Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից միաձայն ընտրվելուց 7 ամիս անց՝ հունիսի 27-ին, նրա թեկնածությունը հաստատել են նաև հանձնաժողովի անդամները, որից հետո Ղազարյանը պաշտոնում նշանակվել է կոմիսիոներ Ջոն Գանտուսի կողմից: Վերջինս հանձնաժողովի 12 տարվա անդամ է և հանձնաժողովի նախկին երկժամկետ ղեկավար:
Հունիսի 27-ին հանձնաժողովի գործող ղեկավար Արթ Դևինը Ղազարյանի կողմից հաստատվել է ղեկավարի պաշտոնում ՝ ևս մեկ ժամկետ ծառայելու համար: Դևինին այդ պաշտոնում միաձայն վերընտրել էին հանձնաժողովի անդամները:
Ղազայանը, իրավաբանական գործունեությունից բացի, զբաղվում է մանկավարժությամբ: Պրոֆեսորը զբաղեցնում է Լոս Անջելեսի Իրավաբանական քոլեջի դեկանի պաշտոնը: