Վրաստանում ձյուն է տեղացել
Վրաստանի հյուսիս-արևելյան որոշ շրջաններում, և լեռնային վայրերում ձյուն է տեղացել. տեղեկացնում է vz.ru-ն:
Ձյան շերտի հաստությունը կազմել է մոտ 10 սմ:
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանն այդ շրջաններում եղել է 2-3 աստիճան:
Թբիլիսում նույնպես ցրտել է, օդի ջերմաստիճանն այստեղ 18 աստիճան է, այն դեպքում, երբ հունիսին օդի ջերմաստիճանը հասել էր 38 աստիճանի:
Սա այս տարվա առաջին եղանակային անակնկալը չէ: Հիշեցնենք, որ մայիսին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Քուր գետը դուրս էր եկել ափերից՝ հեղեղելով որոշ բնակավայրեր, տասնյակ մեքենաներ, խանութներ և շինություններ, իսկ մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի: