Բաժիններ՝

Ծիրանը իրացման խնդիր չունի

Դեռևս գարնանը, երբ հանրության ուշադրության կենտրոնում էր ծիրանի դաշտերում բռնկված սնկային համաճարակը, շատերը մտածում էին, որ այս տարի շուկայում ծիրանը շատ թանկ կլինի:

Ծիրանը վաճառքի հանելու առաջին իսկ օրերից, գյուղացին 1 կգ ծիրանը վաճառել է 700 դրամով, ապա` 500, իսկ հիմա իր մթերքը կարողանում է իրացնել 400 դրամով:

Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի բնակիչներն ասացին, որ թեպետ նախատեսված բերքից քիչ են ստացել, սակայն ստացածն էլ կարողանում են իրացնել: Նրանց խոսքով` ծիրանը ծառին չի մնում: Մեր այն հարցին, թե ինչ ճանապարհներով են գյուղացիներն իրենց բերքը իրացնում, պատասխանեցին, որ այս տարի կան արտահանողներ, որոնք պահում են շուկայում ձևավորված մրգի գինն ու արագ իրացնում ապրանքը: Դրա շնորհիվ մրգի կուրուստը քիչ է լինում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացանք, որ այս տարի ծիրանի հավաքի առաջին իսկ օրվանից սկսած` նախորդ տարվա 2300 տոննա բերքի փոխարեն արտահանվել է շուրջ 3500 տոննա ծիրան: Արդեն սկսվել են նաև տեղի վերամշակող գործարանների մթերման աշխատանքները: Մթերվել է շուրջ 2000 տ ծիրան: Արմավիրի մարզի գյուղացիների խոսքով, հասած ծիրանն իրենք մթերման են հանձնում 1կգ-ը 50 դրամով:

Կարդացեք նաև

Այսօր Երևանի շուկաներում ծիրանի 1 կգ-ը հնարավոր էր գնել 150- 400 դրամով:

Աիդա Ղարիբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս