Բաժիններ՝

Վանգա. Օգտակար խորհուրդներ առողջության և երիտասարդության պահպանման համար

Հայտնի մարգարեուհի և բուժարարուհի Վանգան իր մահվանից հետո թողել է ոչ միայն շոկ առաջացնող բազմաթիվ կանխագուշակություններ, այլ նաև հսկայական քանակության օգտակար խորհուրդներ: Վանգան բուժել է հազարավոր մարդկանց, ընդ որում, չդիմելով մոգության օգնությանը: Նրա բոլոր խորհուրդներն այն մասին, ինչպես պահպանել առողջությունը և երիտասարդությունը, հիմնված են ժողովրդական իմաստության և իր անձնական փորձի վրա: Մինչև հիմա շատ մարդիկ, ովքեր հետևել են նրա խորհուրդներին, հիշում են, թե ինչպես Վանգան օգնեց իրենց վերադառնալ նորմալ կյանք և բարելավել իրենց առողջությունը:

Գոյություն ունեն մի շարք խորհուրդներ, որոնք մինչ օրս օգնում և փրկում են տարբեր հիվանդություններից:

Վանգան շատ անգամներ ասել է, որ սերն ամենաուժեղ դեղն է՝ հիվանդությունների և ծերության դեմ պայքարելու համար: Բայց ուղղակի սիրելը բավարար չէ: Այդ զգացմունքը պետք է զուգորդվի ջերմ խոսքերով, դրական մտքերով և բարի արարքներով:

Բոլոր նրանց, ովքեր բողոքում էին վատ ինքնազգացողությունից, Վանգան խորհուրդ էր տալիս ամռանը ոտաբոբիկ քայլել հողի և խոտի վրա: Պայծառատեսը պնդում էր, որ այդպիսով կարելի է էներգիա ստանալ հողից, որը կփրկի ձմռանը մրսածությունից և այլ հիվանդություններից:

Օրգանիզմը թունավոր նյութերից և խարամից մաքրելու համար մարգարեուհին խորհուրդ էր տալիս շաբաթը մեկ անգամ ուտել եփած ցորեն` ուտելիս անպայման օգտագործելով ջուր: Դա ոչ միայն կմաքրի օրգանիզմը, այլ նաև կհաղորդի Ձեզ ուժ և էներգիա:

Ամբողջ օրն առույգ զգալու համար պետք է սահմանել քնի ճիշտ կարգ: Վանգան ասում էր, որ օրը տրված է աշխատանքի համար, իսկ գիշերը` հանգստի: Ամբողջ օրն առույգ լինելու և աշխատունակությունը բարձրացնելու համար պետք է պառկել քնելու երեկոյան 10-ից ոչ ուշ, իսկ վեր կենալ առավոտյան 5-ին կամ 6-ին:

Իմունիտետը և կենսական տոնուսը բարձրացնելու համար անհրաժեշտ է խմել թուրմ` պատրաստված անտառային խոտաբույսերից: Դրանք ոչ միայն բարձրացնում

են իմունիտետը, այլ նաև օժանդակում են էներգետիկ պոտենցիալի վերականգնմանը, նորմալացնում են հոգեկան վիճակը:

Քնելուց առաջ պետք է անպայման ցնցուղ ընդունել: Դա ոչ միայն հիգիենայի պահպանման միջոց է, այլ նաև արդյունավետ մեթոդ` բացասական էներգիայից ազատվելու համար:

Մաքրության պահպանումը` համաձայն Վանգայի խորհուրդների, հանդիսանում է երիտասարդության և առողջության պահպանման ամենակարևոր սկզբունքներից մեկը: Պայծառատեսն ասում էր, որ մաքրությունը պետք է լինի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր: Անհրաժեշտ է ազատել միտքը և հոգին չար մտադրություններից, նախանձից և այլ բացասական բաներից, այդ դեպքում կյանքը հարթ կընթանա, և առողջությունդ պինդ կլինի:

Վանգայի խորհուրդները մինչև օրս հայտնի են ժողովրդի մեջ: Դա խոսում է նրա խորհուրդների արդյունավետության և արտասովոր շնորհի մասին, որը շարունակում է փրկել մարդկանց՝ նույնիսկ նրա մահվանից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս