«ՎՏԲ-Հայաստան»-ն ընկել է ԱՄՆ-ի ոլորտային պատժամիջոցների տակ

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ներառելով «Խնայբանկի» ու ВТБ-ի (ՎՏԲ) մի շարք «դուստր» ընկերությունները, ինչպես նաև «Նովիկոմբանկը», Генбанк-ն ու մի շարք այլ ռուսական վարկային կազմակերպություններ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը:

Ամերիկյան ոլորտային պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «ՎՏԲ Աֆրիկան», «ՎՏԲ Ղազախստանը», «ՎՏԲ Հայաստանը», «ՎՏԲ Ուկրաինան», «ՎՏԲ Ավստրիան», «ՎՏԲ Բելառուսը», «ՎՏԲ-ապահովագրությունն» ու «ՎՏԲ Լիզինգը»:

Բացի այդ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Խնայբանկի» Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Շվեյցարիայի մասնաճյուղերը, ինչպես նաև «Խնայբանկ-Կապիտալը», Sberbank investments-ը:

Պատժամիջոցների ցանկում է ներառվել նաև ՎՏԲ-ի կենսաթոշակային հիմնադրամը:

Տեսանյութեր

Լրահոս