Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է մարդկանցով լի լողափին

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Հարավային Կալիֆոռնիայի լողափերից մեկում: Մեկ շարժիչանի Piper PA18 ինքնաթիռն ընկել է Կառլսբադ քաղաքի լողափին, որտեղ հանգստանում էին տասնյակ մարդիկ:

Վթարի հետևանքով հիվանդանոցում է հայտնվել 12-ամյա մի տղա, հայտնում է International Business Times-ը: Բարեբախտաբար, տուժածը թեթև վնասվածքներ է ստացել:

Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ մոտենում ափին, ապա ընկնում ու շրջվում: 23-ամյա օդաչուն ժամանակին կարողացել է դուրս գալ խցիկից: Երիտասարդը չի տուժել:

Ինքնաթիռի վթարի պատճառը եղել է շարժիչի անսարքությունը, ինչի հետևանքով էլ ինքնաթիռը կորցրել է արագությունն ու բարձրությունը:

Պարզվել է, որ լողափին ընկած ինքնաթիռը պատկանել է Air Ads Inc. ընկերությանը, որը զբաղվում է օդային գովազդով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս