Աշոտ Մանուչարյանի պատասխանը` Կոմանդոսին. «Երկրի դեմ իրականացվել է քայքայիչ գործողություն Արցախյան շարժման 25-ամյակի օրը» (տեսանյութ)

Աշոտ Մանուչարյանի պատասխանը` Կոմանդոսին. «Երկրի դեմ իրականացվել է քայքայիչ գործողություն Արցախյան շարժման 25-ամյակի օրը» (տեսանյութ)

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ղարաբաղյան շարժման հայտնի գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, Շարժման 25-ամյակի համատեքստում խոսելով Հայաստանում սկսված հետընտրական զարգացումների մասին, ասաց. «Այն, ինչ մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք, ընդվզած ժողովուրդ, որը բացարձակապես չի ընդունում այս աշխարհը, ապացույցն է, որ ընդվզումը կա, պատկերացումները կան, մնաց քշտենք մեր թևերը և անցնենք աշխատանքի»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամին և 1991-92 թթ. նաև ՀՀ Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մանուչարյանին խնդրեցին անդրադառնալ նաև երեկ արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) այն հայտարարությանը, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ներքին գործերի նախարար Աշոտ Մանուչարյանը 1992 թվականին դեմ են եղել Խոջալուի և Շուշիի ազատագրմանը:

Այս մասին Ա.Մանուչարյանը նշեց, որ նախևառաջ մենք խոսում ենք մեր հայտնի հրամանատարներից մեկի մասին, ում ծառայությունները հայրենիքի առջև անուրանալի են: Բայց մյուս կողմից էլ նա ավելացրեց. «Արկադի Տեր-Թադևոսյանին և, ցավոք սրտի, ոչ միայն իրեն, առաջին անգամ չէ, որ այս կամ այն քաղաքական ուժերը փորձում են օգտագործել, որպեսզի գործողություններ կատարեն երկրի դեմ»,- ասաց նա:

Իսկ այդպիսի գործողությունները Աշոտ Մանուչարյանն անվանեց քայքայիչ գործողություններ պետության դեմ, որն իրականացվում է արցախյան շարժման 25-ամյակին:

Այս համատեքստում Մանուչարյանը նշեց, որ նախկինում ևս Արկադի Տեր-Թադևոսյանին օգտագործել են այս կամ այն քաղաքական նպատակներ լուծելու համար` մասնավորապես հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում առաջ քաշված Մեղրիի հայտնի տարբերակի մասին, երբ, ըստ Մանուչարյանի, հսկայական ճնշում գործադրվեց Վազգեն Սարգսյանի եղբոր` վարչապետ Արամ Սարգսյանի և նրա թիկունքում կանգնած Երկրապահների միավորման վրա, որի արդյունքում Արամ Սարգսյանը հրաժարական տվեց:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում 

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2015-03-26
sev 21 (7)
«Խուրդված ապրանքը հետ չի ընդունվում» կամ՝ «սէվ քսանմէկ՛». Նոր երանգ մեր քաղաքում
Տղաներն իրենք իրենցով են այս ամենին հասել, հիմա էլ իրենք են իրենց գլխի տերը` ամեն ինչով իրենք են զբաղվում` պատվերն առաքողն էլ են իրենք, գովազդողն էլ, մոդելներն էլ, ու անգամ իրենց համար սուրճ պատրաստողն էլ։ Սա էլ հենց իրենց հաջողության գրավականներից մեկն են համարում`այսքան ժամանակ ավել գումար չի ծախսվել անգամ սիրունիկ մոդելների համար. տղաների մոտ շատ ուժեղ է գործում «խնամի-ծանոթ-բարեկամ` ԽԾԲ» տարբերակը, բոլորն իրենց օգնում ու համագործակցում են։