Օրերս 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից՝ Պաղեստինի անկախության ճանաչմանը, նկատել էր, որ դա այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում:
Եթե ՀՀ ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ զուտ «չոր» տեղեկություն է հայտնում, ապա Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի հաղորդագրությունը քաղաքական մեսիջ էր պարունակում: