Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրատարակվել են JAMA Internal Medicine ամսագրում: