Ա. Ճշմարիտ խոնարհը նա՛ չէ, ով միայն խոսքով է իրեն անպիտան խոստովանում, բայց նույնն ուրիշից լսելով՝ վրդովվում, խոժոռվում ու բարկանում է: Այստեղից պարզ է, որ այդպիսին ավելի հպարտ է, քան խոնարհ, քանզի խոնարհը խոստովանությամբ կամենում է մարդկանցից գովեստներ ստանալ ու փառք որսալ: Դեռ ավելին՝ ստախոս ու կեղծավոր է, որովհետև լեզվի վրա մի՛ բան ունի, իսկ […]