Բոլոր պետությունների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են մաքուր, չոր շահերը։ Եթե նախկինում այդ դոգմատիկ ճշմարտությունը ստացվում էր փաթեթավորել տարբեր գեղեցիկ, արժեքային կաղապարներով, ապա հատկապես ուկրաինական պատերազմից հետո բոլոր ու բոլորի դիմակները պատռվեցին, աշխարհը մտավ ամենապրագմատիկ, արժեքազերծ հարաբերությունների հորձանուտ, որը, ըստ ամենայնի, դեռ շատ երկար է շարունակվելու։ Դա է միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականության մեջ տիրապետող իրականությունը, եթե անգամ այնքան էլ հաճելի չէ արժեբանական, փիլիսոփայական հարթությունում։