«Դրսի աշխարհին պետք է բացատրեն «պետական» և «համապետական» բառերի նշանակությունը, ու թե ինչո՞ւ է փոխվել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ են նման որոշում ընդունել, դե, «ազգային» բառից խրտնում են, իրենց դուր չի գալիս, այդ բառի տակ այլ բաներ են հասկանում, ինձ համար անհասկանալի է, թե այդ բառի վատը որն է։ Փոխնախարարն ինչ-որ բացատրություններ է տալիս, բայց կրկին անհասկանալի է ինձ համար»,- շեշտեց մեր զրուցակիցը