Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության էին ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին տարվել AntiFake.am-ի 2 աշխատակիցներ: Նրանց նկատմամբ վարչական արձանագրություն էր կազմվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի (ՎԻՎՕ) 172.2 հոդվածով: Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ նրանք վարչական ձերբակալության էին ենթարկվել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանի լուսանկարները՝ «Փնտրվում է ՄԻՊ» վերտառությամբ, կանգառներում, […]