«Տուն ունեցող մարդն այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ չգիտի՝ այդ տանն ապրե՞լ, թե՞ չապրել, ու նրան ապակողմնորոշում են, թե՝ ձեր տունը թանկ է, դրա համար գույքահարկը բարձր եք վճարում։ Ի՞նչ կապ ունի այդ թանկացումը, երբ տվյալ պարագայում և տեսանելի հեռանկարում մարդը պարզապես պետք է ապրի այդ տանը ու չունի հնարավորություններ մեծ գույքահարկ տալու»։