Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ գյուղից որևէ բնակիչ դեռևս դուրս չի եկել, նրանք իրերն են հավաքում, սակայն դեռևս չեն գտել մատչելի գնով բեռնատարներ, ում դիմել են իրերը տեղափոխելու համար, աստղաբաշխական թվեր են ուզել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե իբր ռուս խաղաղապահները փակել են Բերձորի միջանցքը և թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանից գնացողները մտնեն Արցախ։