«Մեր անձնական միջոցներով վարձեցինք հյուրանոցը, մինչև այս պահը (հեռախոսազրույցը եղել է ժամը 16։30-ի սահմաններում։- Ն. Խ.) այստեղ ենք, մեզ ընդառաջեցին, որ մի քանի ժամ ավելի մնանք, որովհետև մենք հույս ունեինք, որ ժամը 2-3-ի կողմերը ճանապարհը կբացվի, բայց հիմա մեքենա ենք փնտրում՝ կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ չենք կարող մեր ֆինանսական միջոցներով այդքան մնանք հյուրանոցում, որովհետև հյուրանոցի ծախսից բացի, ուտելիքի հարց կա, և այլն»։
«Ադրբեջանը հետ չի կանգնելու իր ընտրած ուղուց, անելու է ամեն ինչ, որ ժողովրդի մեջ վախ, սարսափ սերմանեն և Արցախը հայաթափեն, բայց նման բան չի՛ լինելու, մենք պայքարելո՛ւ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ի վաղ առավոտից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների կողմից փակելու փաստին։
Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` դեկտեմբերի 12-ին, մի խումբ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: