Դեռ հունիսի 26-ին, երբ Հայաստանում մեկնարկել էր քաղաքական դերակատարների և հոգևորականների հանդեպ թիրախավորման հերթական ալիքը, 168․am-ն իրավիճակի առնչությամբ գրավոր հարցադրումներ ուղղեց ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, քանի որ հենց այս դեսպանություններն են պարբերաբար խոսում Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարության առաջընթացի մասին։