Ես կկամենայի շատ ավելին ասել՝ այս խնդրի հանգույցը արձակելու համար, սակայն թղթի չափը ինձ թույլ չի տալիս այդ անել: Բայց աղոթքով խնդրում եմ, որ մեր այս խրատը ախտից ավելի զորավոր գտնվի, որպեսզի կարիք չլինի, որ մենք գանք- հասնենք այն ցավի վայրը, որտեղ որևէ մեկը կհամարձակվի այս ախտով մեղանչել, այլ կկամենայինք, որ ամենքս էլ շարունակեինք մնալ ու ապրել այնտեղ, որտեղ որ ենք այժմ:
Միտքը հանդարտության մեջ է պետք պահել, քանի որ ինչպես աչքը, եթե այս ու այն կողմ շրջենք կամ վեր ի վայր տանենք-բերենք, այն չի կարողանա տեսնել դիմացը՝ ուղիղ չնայելու պատճառով, այլ միայն հաստատուն կերպով առաջ նայելով՝ կկարողանա իր առջև եղող պատկերը տեսնել, այդպես էլ և մարդու միտքը, աշխարհային բազում հոգսերով ծանրաբեռնված լինելու դեպքում, անկարող է հայտնապես տեսնել ճշմարտությունը:
Արդ, շտապի՛ր ինքդ քեզ զարդարել բարեպաշտության սքանչելի պատանքով՝ քո հարստության խորհրդանիշ բոլոր զարդերովդ պճնված գերեզման իջնելու փոխարեն: