Հունիսի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց կայացավ։ ՌԴ պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ, ՌԴ նախագահը նախ հեռագրով շնորհավորել է Փաշինյանին ծննդյան կապակցությամբ, ապա զանգահարել։ ՌԴ նախագահի շնորհավորանքում ասվում է․ «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որ այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ ձեր կառավարության գործունեության մեջ»։