Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից: Կողմերը համաձայնել են նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր իրենց պատրաստած ֆոտոռեպորտաժից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի անհաջող լուսանկարները։
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։