«Սոթքը չի աշխատում, հանքերը կիսատ են աշխատում, հանքերի մեծ մասում 50 տոկոս փայատերեր են, ընդերքն օգտագործվում է, բայց այդ գումարները չեն ներմուծվում պետական բյուջե: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը: Իսկ թանկությո՞ւնը… կենսաթոշակը… կիսատ-պռատ խոսք է տալիս մինիմալ զամբյուղ փոխել՝ դա էլ չեն կատարում: Ժողովրդին ո՞ւր են տանում՝ չգիտեմ: Կոմունալ ծախսերը… ով եկավ՝ ջրի գին բարձրացրեց, ով եկավ՝ գազ գին բարձրացրեց, լույսի գին բարձրացրեց… »,- մեզ հետ զրույցում ասում էին մեր հայրենակիցները: