Նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ նախկին ընդդիմադիրների ամենասիրելի թեման հենց պետական պարտքն էր, որի քննադատությամբ, այդ թվում՝ այսօրվա իշխանության մաս կազմող նախկին տնտեսագետներն ու ակտիվիստները, հանրային հեղինակություն ու փող էին վաստակում։
Ի՞նչ էր անում Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մի՞թե նա պատասխանատվության բաժին չունի նրանում, որ պետության փողերն արդյունավետ չեն ծախսվել, վատնել են։ Թե՞ տնօրենին աշխատանքից ազատելով՝ բոլոր հարցերը լուծվեցին։ Իսկ Տիգրան Ավինյանը հիմա էլ կարող է հանգիստ վայելել Երևանի քաղաքապետի պաշտոնը ու ժամանակին՝ լինելով ամենապատասխանատու պաշտոնյան կամ պաշտոնյաներից մեկը, ոչ մի պատասխանատվություն չկրել հիմնադրամում հարկատուների փողերն անարդյունավետ ծախսելու համար։