« Չորս գյուղերի հարցը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք բարձրացրեցինք։ Իրականում մենք երբեք չենք մոռացել այս գյուղերի մասին»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին Իլհամ Ալիևն ասել է ապրիլի 23-ին՝ ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։