Այդ գումարները գնացել են ոչ թե թոշառակուների, նպաստառուների ու հասարակ քաղաքացիների, այլ առաջին հերթին իշխանությունների գրպանները։ Կհարցնեք, ինչպե՞ս, շատ պարզ, ասենք՝ բնակարաններ են ձեռք բերել ու եկամտային հարկի հետվերադարձի միջոցով գումարները հանել են պետական բյուջեից։ Միայն այդ խողովակով 8 տարում ավելի քան 1 մլրդ դոլարի հետվերադարձ են արել բյուջեից։ Արել են, բյուջեի գումարների հաշվին։ Երբեմն մեկի փոխարեն, մի քանի բնակարան են գնել։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Փաշինյանի գաղտնի հրամանով պաշտոնյաներին տրամադրված շռայլ պարգևավճարները, և այդ ֆոնին՝ սոցիալապես խոցելի խմբերի շահառուների, կենսաթոշակառուների, նպաստառուների, արցախցիների ծանր պայմանները և նրանց անտեսի մատնելու քաղաքականությունը։
Այս տարի էլ, նախորդների նման, հասարակ քաղաքացին իր սոցիալական վիճակը բարելավելու առիթ չի ունենա։ Նրան կրկին հիասթափություն է սպասվում։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի սոցիալ-տնտեսական աղետալի քաղաքականությանը, մասնավորապես՝ թոշակառուների և նպաստառուների անմխիթար վիճակին, պետական պարտքի, դրա սպասարկման թանկ տոկոսադրույքների, ներկայացուցչական ծախսերի էական ավելացմանը, պաշտպանական ծախսերի կրճատմանը, և այլն։ Մանրամասները՝ տեսանյութում
Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթն օգտագործեց սեփական իշխանության չեղած հաջողություններն ու ձեռքբերումները գովազդելու համար։ Հայտարարեց, որ հիմա մարդիկ կիսով չափ ավելի լավ են ապրում, քան ապրում էին մինչև 2018թ. իշխանազավթումը։ Ասածը հիմնավորելու համար բերեց ցուցանիշներ, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն։ Պաշտոնական վիճակագրության մեջ նման ցուցանիշներ չկան, դրանք կեղծ են ու ուռճացված։
Ահա այսպես են բաշխել պետության ու հարկատուների փողերը։ Այդքանից հետո դեռ համարձակվում են սոցիալական արդարությունից, բյուջեի եկամուտների արդարացի բաշխումից, տնտեսության ներառական աճերից, հասարակ քաղաքացու կյանքի պայմանների բարելավումից խոսել։