Յոթ մահացու մեղքերը չգործելու համար պետք է նախանձախնդիր լինել դրանց ճիշտ հակառակ առաքինությունները գործելուն, քանզի յուրաքանչյուր մահացու մեղքի դիմաց կա դրան հակադիր առաքինությունը` հպարտության դեմ` խոնարհությունը, նախանձի դեմ` եղբայրասիրությունը, բարկության դեմ` հեզությունը, ծուլության դեմ` աշխատասիրությունը, ագահության դեմ` ողորմածությունը, որկրամոլության դեմ` ժուժկալությունը, բղջախոհություն դեմ` ողջախոհությունը:
Ներել չեն սովորում, ներել ցանկանում են, այսինքն` ներելու համար նախ և առաջ պետք է կամենալ ներել: Ներելու համար արգելք է հանդիսանում մարդու զայրույթը, բարկությունը:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Մեզանից ոչ ոք չի ուզում հողեղեն ու մահկանացու մարդուց արժանանալ պատվի, որը ուտիճն ու ցեցն են ապականում և գողն էլ տանում է մի ակնթարթում (Ղևոնդ Երեց):
«Ես իմ համար կորցրած որևէ բան չեմ համարում, որովհետև այն գենը, հողը, ջուրը, այն սրբությունները, Աստծո նախախնամությունները, որոնք գտնվում են Արցախ աշխարհում, և վերջապես Գրիգոր Լուսավորիչն ու Մեսրոպ Մաշտոցն են այնտեղ գործել։ Այդ ամենը չպետք է կորչի, նրանց բարեխոսությունը պետք է խնդրենք, որպեսզի այդ ամենը վերադառնա»,- նշեց քահանան։
Ոմանց համար դիմացինին նախանձելը թեթև և անկարևոր մեղք է: Թեթև և անկարևոր համարելով՝ անտեսում ու չեն խուսափում այդ մեղքից, որ գաղտնի ավերածություններ է տարածում, ինչը նկատում են միայն խելամիտներն ու պաշտպանվում:
Այս հիվանդությամբ չտառապելու կամ դրա մեջ ընկնելու դեպքում ազատվելու դեղամիջոցի մասին գրել է նաև Սբ. Բարսեղ Կեսարացին. «Կարող ենք երբևիցե չտառապել այս հիվանդությամբ, եթե մարդկային ոչ մի բան մեծ ու արտակարգ չհամարենք. ոչ այն, ինչ մարդիկ հարստություն են կոչում, ոչ խամրող փառքը, ոչ մարմնի առողջությունը, քանզի անցողիկ իրերից չէ, որ բարիք ենք ստանալու, այլ կոչված ենք մասնակից լինելու հավիտենական և ճշմարիտ բարիքներին»: