Մեզ խաղաղություն և խնդություն պարգևող իրականություններից է բնությունը: Այն թվում է սովորական ու բնական, և մարդը վայելում է դրա գեղեցկությունն ու շունչը: Սակայն իրականությունն այլ է դառնում, երբ միտքդ լուսավորվում է հոգևոր գիտակցությամբ ու տեսնում ես, զգում, որ գեղեցիկ ծաղիկները, դրանց շուրջը պտտվող թիթեռները, կանաչ խոտը, թփերը, ծառերը, կենդանիներն ու կապուտակ երկնակամարը և դրա լազուրում լողացող ամպերն ամենևին էլ ինքնաստեղծ չեն ու պատահաբար չեն հայտնվել: