«Թող արցախահայությանը հստակ պատասխանեն, թե ինչ են կորցնելու Հայաստանում հաշվառվելու դեպքում։ Եթե մանրամասն նրանց հարցերին պատասխաններ տրվեն, արդեն մարդիկ կհասկանան՝ ինչ որոշում պետք է ընդունել։ Մենք ունենք մեր հաշվառումները Ստեփանակերտում, Մարտունիում և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում։ Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե մենք այդ հասցեներից հրաժարվում ենք, վտանգի տակ չե՞նք դնում մեր գույքային իրավունքը։ Որոշումը պետք է ընդունվի՝ տվյալ իրադրությունից ելնելով։ Հիմա եմ հասկանում, թե ինչու ՀՀ իշխանության մեծ մասը բանակում չի ծառայել, եթե նրանք բանակում ծառայած լինեին, կիմանային, որ ցանկացած որոշում ընդունելուց պետք է պարտադիր ճիշտ գնահատվի իրավիճակը։