Ցանկացած պետություն կարողանում է պաշտպանական համակարգ կառուցել այնքան, որքան թույլ է տալիս տնտեսությունը: Իսկ տնտեսությունն իրեն շատ բան կարող է թույլ տալ միայն արդյունաբերական շոշափելի ներուժ ունենալու դեպքում: Թիրախավորելով Հայաստանի արդյունաբերական ներուժի «կորիզը»՝ հանքարդյունաբերությունը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանը զրկել թե՛ տնտեսական արդյունքի մի հսկա մասից, թե՛ նաև պաշտպանական կայուն ծախսերի շոշափելի հնարավորություններից:
Զարմանալի չէ, որ այսօր տնտեսության իրական հատվածը, մասնավորապես՝ արդյունաբերությունը, կանգնած է փաստի առաջ՝ ոչ միայն աճ չկա, այլև տարին երկնիշ անկումով է մեկնարկել։ Ու դեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա։ Այսպիսի հայտարարություններով էլ խաբում են հասարակությանն ու թաքցնում տնտեսության իրական վիճակը։
Որքան էլ Հայաստանի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է, այնուհանդերձ ոչինչ բացառված չէ մի իշխանության պարագայում, որը պատրաստ է հանուն շինծու խաղաղության ու իշխանությունը պահելու՝ գնալ ցանկացած զիջման։