«Մենք երբեք դեմ չենք եղել բանակցելու Բաքվի հետ։ 1996-97 թվականներին Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի մասից, և մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը, և այդ ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում։ Սակայն այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգայնորեն չճանաչված հարթակից դուրս։ Այսինքն՝ գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:
«Արցախյան պատվիրությունը տարբեր հանդիպումներ է ունենում, երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր՝ ԱԺ նախագահի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Այսինքն՝ հանդիպելու ենք բոլոր այն պաշտոնյաների հետ, որոնք ներգրավված են և՛ բանակցություններում, և, կարելի է ասել՝ Արցախի ճակատագրի հարցում մեծ մասնակցություն ունեն։ Իսկ եթե Արցախի ճակատագիրն է, ապա, բնականաբար, բուն հայ ժողովրդի ճակատագիրն է նաև»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։