Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վաշինգտոնյան եռակողմ հուշագրին, Ադրբեջանին միջանցքի փաստացի զիջմանը, նաև՝ հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հրապարակված տեքստին, դրա վտանգներին, այս ամենի ֆոնին՝ տարածաշրջանային նոր պատերազմի հավանականությանը։
Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։