Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բենզինը Հայաստան է առաքվում ճիշտ այն օրերին, երբ 5 տարի առաջ Ադրբեջանին էր հանձնվել Գորիս-Կապան ճանապարհահատվածը, այսինքն՝ 2020 թվականի դեկտեմբերին: Իսկ սրանից մեկ տարի հետո էլ արդեն տեղեկություն էր ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան: