«Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»: Այո, աշխարհը պաշտպանում է մեր կայացրած որոշումը, և եթե այսօր աշխարհը, մեր դաշնակիցները պաշտպանում են Ադրբեջանի շահերը, ուրեմն՝ դա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության գոտում է, և ինքն է որոշել՝ «մենք չպետք է հաղթենք»: Ինքն է այդպես ասել: