Այս տարվա նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Հայաստանը նախապես աջակցություն էր հայտնել Ադրբեջանին և հօգուտ նրա հանել իր թեկնածությունը։ Այս մասին նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին համատեղ հաղորդագրություն էին տարածել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը։ Դրա արդյունքում Հայաստանն ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիվերսանտների, իսկ Ադրբեջանը՝ 32 հայ պատանդառված զինծառայողների։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի նախազգուշական հայտարարությանն ու վերահաս սպառնալիքը կանխելու համար՝ Հայաստանի ու միջազգային հանրության անելիքներին, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը լուրջ կենտրոն է, որը զբաղվում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, և նրանց տարածած հայտարարությանը պետք է շատ ուշադիր մոտենալ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ արևմտյան ցանկացած նման կարգի ինստիտուտ, որն իբր ունի գործառույթ ցեղասպանությունների կանխարգելման, իրականում քողարկում են արևմտյան պետությունների կողմից, որևէ երկրի ու ժողովրդի կողմից իրականացրած ցեղասպանությունը։ Այսինքն՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, երկրների քողածածկույթն են։