«Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք»․ այսպես է պատասխանում խորհրդարանական երկրի վարչապետը պատգամավորի՝ իրեն ուղղված հարցին, թե այդ ինչ են բանակցում Արցախի հարցով։
2020-ի հունվարի դրությամբ բանակցային գործընթացն արդեն խեղված և տապալված էր, իսկ Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը ՔՊ-ի թեկնածուն էր։
2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանին ծափահարողները չգիտեին, որ այդ բախտորոշ հանրահավաքից և «Արցախը Հայաստան է, և վերջ» չարագուշակ մարգարեությունից մոտ մեկ տարի անց այն անձը, ում ծափահարում էին, իրենց հայրենիքը վերածելու է Ադրբեջանի։