Հանրային հեռուստաընկերությունը 2-րդ անգամ է կարմիր գիծ տրորում։ Բայց եթե այս իշխանությունները կարող են Կաթողիկոսի ճանապարհը փակել Սարդարապատում, ինչո՞ւ Հ1-ը չի կարող չհեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը։ Ամեն ինչ այլևս սպասելի է ՀՀ այս իշխանություններից:Սա թող դաս լինի այն հոգևորականների համար, ովքեր հարմարվողական մոտեցում են ցուցաբերում ու շարունակում համագործակցել այս իշխանությունների հետ։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է լինել բարձրաստիճան հոգևորական ու հարմարվել նրա հետ, ինչ անում են Վեհափառի նկատմամբ։ Սա թշնամի պետությունների երազանքն է։