Այս իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն վարկերի նկատմամբ։ Ժամանակին դեմ լինելով վարկերին, վեց տարում մի քանի միլիարդ դոլարի վարկեր են վերցրել ու գրեթե կրկնապատկել պետության պարտքի բեռը։ Թվում է, թե այդքանից հետո գոնե պետք է զգուշանային, զգաստանային, զսպեին ախորժակները։ Բայց չէ, չեն բավարարվում։ Անընդհատ նոր վարկեր են վերցնում ու ավելացնում պարտքերը։