Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձևավորման համար: