Հիսուսի քարոզած վարդապետության մեջ տեսնում ենք, որ Աստծու թագավորությունը մե՛րթ արտաքին ու տեսանելի, մե՛րթ ներքին ու ծածուկ բնույթ ունի կամ, այլ խոսքով ասած՝ Աստծու թագավորությունը մենք մե՛րթ իբրև կազմակերպված մի մարմին ենք տեսնում, մե՛րթ իբրև մի սկզբնատարր միայն: Ըստ այսմ՝ Աստծու թագավորությունը մի սկզբնատարր է, որն արտաքնապես իրականանում է քրիստոնեական հասարակության մեջ և որի գլուխն Ինքը՝ Քրիստոս է:
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը սկսվում է թափորից հետո, երբ պատարագիչը կրկին խորան է բարձրանում և տևում է այնքան ժամանակ, մինչ սարկավագն ազդարարում է. «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից և մի ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»: Կոչվում է Ճաշու պաշտոն, որովհետև կազմում է ժամերգության մասերից մեկը (Ճաշու) և Վերջին Ընթրիքի նմանողությամբ Պատարագի այս հատվածում Սուրբ Գրքից ընթերցումներ են կատարում: Ճաշու պաշտոնը խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
Փիլիսոփա Վիլհելմ Լեյբնիցն ասում է, որ Աստված ստեղծեց բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնը, և մենք ապրում ենք բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնում: Սակայն փիլիսոփայի կողմից լավագույն կոչված աշխարհը կատարյալ աշխարհը չէ, բացի դրանից, երկրի ներկա կարգավիճակը անիծյալն է: Ուրեմն, մենք ապրում ենք անիծյալ երկրում:
Ավետարանում ասվում է՝ խնդրեք Աստծո Արքայությունը և ձեզ ավելիով կտրվի: Բազմաթիվ մարդկանց այս խոսքերը կարող են թվալ որպես վերացական մի պատգամ, որը կարող է համահունչ լինել որևէ մտահայեցողական փիլիսոփայության հետ:
Այս հոդվածի նպատակն է աստվածաշնչական մոտեցումով խոսել հետմահու վայրերի մասին, որպեսզի վերհիշենք, որ երկրավոր կյանքը իր բարիքներով ու փառքերով անցողիկ է, և միաժամանակ վերահաստատենք, որ մեր կյանքի գագաթնակետ նպատակը պետք է լինի մեր հոգու փրկությունը՝ գնալ հետմահու՝ հավիտենական, ուրախ ճանապարհով: