«Այստեղից է սկսվել 1988 թվականի շարժումը: Մայր բուհը տարիներ շարունակ պահել է իր դերը հասարակության կյանքում: Պատերազմից հետո էլ իր շուրջն է համախմբել ուսանողներին, նորից հուսադրել է Արցախ ունենալու գաղափարով: Այնպես որ՝ ԱրՊՀ-ի գոյությունը կարևոր է և՛ որպես Արցախի լինելիությունը խորհրդանշող պետական ինստիտուտ, և՛ որպես անգնահատելի խորհրդանիշ: Այն փակելն անթույլատրելի է»,- պնդեց Նարե Սիմոնյանը՝ այս համատեքստում պատահական չհամարելով փաստը, որ այս իշխանություններն ամեն կերպ մերժում են Արցախի պետական համալսարանի գոյության գաղափարը: