Հունվարի 20-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում արտառոց միջադեպ էր գրանցվել։ Գիշերը անհայտ անձինք վնասել էին գյուղի որոշ բնակիչների մեքենաների անվադողերը, հրդեհել բնակիչներից մեկի խոտը, և մեքենայից գողություն կատարել։ Միջադեպը լրջորեն անհանգստացրել էր բնակիչներին, քանի որ գյուղի պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունեցել։