Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, վնասում է տեսողական նյարդը և հաճախ կապված է աչքի ներսում առկա ճնշման բարձրացման հետ, որը կոչվում է ներակնային ճնշում: Հնարավոր այլ պատճառների, բուժման մասին զրուցել ենք ակնաբույժ Ալինա Ներսեսյանի հետ։
Գոյություն ունեն գլաուկոմայի տեսակներ, որոնց ընթացքում առաջանում են այսպիսի ախտաշաններ, օրինակ՝ տեսողությունը մշուշոտվում է կամ օրվա ընթացքում այն փոխվում է նորմալ տեսողությամբ: Սա լինում է ներակնային ճնշման տատանման դեպքում: Լամպին նայելիս նրա շուրջն առաջանում են ծիածանի գույներով օղակներ: Գլաուկոման հիմնականում փոխանցվում է ժառանգաբար, և եթե հարազատների մոտ հայտնաբերվել է, ապա ցանկալի է, որ տվյալ անձը 40 տարեկանից հետո տարին 2 անգամ անցնի ակնաբուժական հետազոտություն՝ ներակնային ճնշման չափման և տեսադաշտի ստուգման համար: