ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի նվազեցումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Չորրորդ Հանրապետության» տրամաբանության մեջ։
Դեռևս 2022 թվականին իշխանությունները հայտարարեցին բուհերի օպտիմալացման գործընթաց սկսելու մասին։ Այս համատեքստում խոսվում էր նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի մասին, որի տնօրինության տակ գտնվող տարբեր գիտական ինստիտուտներ պետք է միավորվեին բուհերի հետ։