Իշխանության գալուց հետո նորօրյա պաշտոնյաների կյանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխվել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժեք բնակարանների, բիզնեսների տեր են դարձել, այլև արդեն չեն բավարարվում «հասարակ պադավատներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժեք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշվին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։
Ֆինանսական ու բանկային կայունությանը սպառնացող վտանգի անհիմն պատճառաբանությամբ, կառավարությունը վերցրեց բանկերի ռիսկը և հարկատուների ու քաղաքացիների հաշվին պարտավորվեց բանկերին փոխհատուցել շուրջ 220 մլրդ դրամ։ Ու քանի որ այդքան փող չուներ, որոշեց դա անել՝ պարտատոմսեր թողարկելով և բանկերին հանձնելով։
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հայտնի նիստից անմիջապես հետո «Բաց կառավարություն» հեղինակավոր կազմակերպությունը, որին անդամակցում են 75 երկրներ և ավելի քան 100 տեղական իշխանություններ, օգոստոսի 17-ին որոշել են Ադրբեջանին վերջնականապես հանել կազմակերպությունից։