Վարձով բնակարանների գները շարունակում են բարձր մնալ: Մեկ սենյականոց բնակարանների գինը ծայրամասերում, 18-30 քմ-ի դեպքում, սկսվում է 130.000 դրամից, իսկ Կենտրոնում՝ 150.000 դրամից: Երկու սենյականոց բնակարանների գինը՝ չվերանորոգվածի դեպքում, ծայրամասում սկսվում է 160.000 դրամից, վերանորոգվածներինը՝ 180.000 դրամից: Կենտրոնում 2 սենյականոց բնակարանների գները 250.000-300.000 դրամից են սկսվում: